Աստղեր

Երգչուհի Մայլի Սայրուսի երկու րոպե տևողությամբ տեսահոլովակը կբացի Նյու Յորքում կազմակերպվող պոռնոֆիլմերի փառատոնը, հաղորդում է Cosmo.ru–ն։

Էպատաժային և եռանդուն Մայլի Սայրուսը համաձայնել է ներկայացնել «Tongue Tied» երաժշտական հոլովակը փետրվարի 27–ին Նյու Յորքում մեկնարկող ամենամյա փառատոնին։

Ցուցադրության նախաձեռնողը փառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Սայմոն Լեխին է։ Սայրուսի երկու րոպե տևողությամբ տեսահոլովակը թողարկվել է 2014 թ–ի մայիսին, այն պոռնոգրաֆիկ չէ։ Տեսահոլովակում Մայլին կիսամերկ պարում է «30’s» խմբի «Stockholm Syndrome» երգի հնչյունների ներքո` Zoee–ի մասնակցությամբ։ Լեխիի կարծիքով` աղջիկը դարձել է իսկական ժամանակակից նկարիչ, իսկ նրա տեսահոլովակը` արվեստի գործ է։ Մինչ այդ Մայլին ներկայացրել է «Tongue Tied»–ը Bangerz Tour շոուի շրջանակում։ -0-

https://www.youtube.com/watch?v=P2JWSu5qBAI