Աստղեր

Իտալացի դերասանուհի Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլին, ով հայտնի է որպես Օռնելլա Մուտի, դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման և 600 եվրո տուգանքի, հաղորդում է Gazeta.ru–ն` հղում անելով Messagero Veneto–ին։ 

Դերասանուհուն մեղադրել են խարդախության մեջ։ 2010 թ.–ին նա չի ներկայացել ներկայացման, որտեղ պետք է հանդես գար գլխավոր դերում։ Տույժից խուսափելու համար Մուտին Պորդենոնե թատրոնի ղեկավարությանը կեղծ բժշկական տեղեկանք էր ներկայացրել սուր լարինգոտրախեիտի բռնկման մասին։ 

Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դերասանուհին հիվանդ չի եղել։ Նա Ռուսաստանում մասնակցել էր բարեգործական ընթրիքի, որին ներկա էր եղել նաև այդ ժամանակվա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։ 

Նշվում է, որ ազատազրկման և տուգանքի փոխարեն Մուտիին թույլատրել են թատրոնին վճարել 30 հազար եվրոյի տույժ։ 

Հիմա Օռնելլա Մուտին 59 տարեկան է։ Ռուս հանդիսատեսին նա առավել հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմով (1980),  որտեղ նրա խաղընկերը Անդրիանո Չելենտանոն է։ -0-