Աստղեր

Նաոմի Ուոթս, Նիկոլ Քիդման и Քիթ Ուրբան

Նախօրեին Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցի սրահում տեղի ունեցավ Women In Film Crystal + Lucy Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Հանդիսավոր միջոցառման հյուրերն էին Նիկոլ Քիդմանը, Նաոմի Ուոթսը, Սանդրա Բուլլոքը, Քեյթ Մարան, Քրիսթեն Սթյուարթը և ուրիշ աստղեր։ Ոմանք եկել էին ստանալու պատվավոր մրցանակները, մյուսները` հանձնելու։ 

Քեյթ Մարա և Սանդրա Բուլլոք

Women In Film Crystal + Lucy Awards մրցանակը հանձնվում է 1977 թ.–ից։ «Կինոյի  կանանց ասոցիացիայի» ներկայացուցիչներն ամեն տարի պարգևատրում են կինոյում և հեռուստատեսությունում աշխատող ամենաազդեցիկ կանանց։ 

Այս տարի պատվավոր մրցանակի արժանացավ Նիկոլ Քիդմանը։ Դերասանուհին ստացավ մրցանակը կինոարվեստում ունեցած ձեռքբերումների, ինչպես նաև կինոարդյունաբերությունից դուրս կատարած աշխատանքի համար։ 

Наоми Уоттс и Николь Кидман

Մրցանակի արժանացավ նաև Քեյթ Մարան։ WIF’s Crystal and Lucy Awards–ի շրջանակում Max Mara նորաձևության տունն ամեն տարի հանձնում է Face of the Future («Ապագայի դեմքը») հատուկ մրցանակը։ Հաղթողներին որոշելու գլխավոր չափանիշն է կինոյում գրանցած ձեռքբերումներն ու ոճի զգացողությունը։ 

Նիկոլ Քիդման և Քեյթ Մարա

Մրցանակի արժանացան նաև կատակերգու Ջիլ Սոլոսուեյը` հեռուստատեսության ոլորտում գրանցած ձեռքբերումների համար, Warner Bros. Picture ընկերության միջազգային մարքեթինգի և մատակարարման գծով նախագահ Սյու Քրոլը և այլ հայտնի կանայք։ -0-