Աստղեր

Վանեսսա Հեջենս

Ահա և ավարտվեց MTV Video Music Awards 2015 ամենամյա արարողությունը: Հայտնի մարդկանց ամենաարտասովոր և ամենաանկեղծ զգեստների բազմազանության մեջ բավականին դժվար էր առանձնացնել գեղեցիկ զգեստները։ Սակայն այդպիսի զգեստներ, այնուամենայնիվ, կային, գրում է Spletnik.ru–ն։ 

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդի վառ կերպարը նորաձևության բազմաթիվ քննադատների ճաշակով էր։ Մոդելը ցուցադրել էր իր երկար ոտքերը` Emilia Wickstead–ի հետաքրքիր կոստյումով և Ofira–ի զարդերով։

Նիքքի Մինաժ

Նիքքի Մինաժի` Labourjoisie–ի ոսկե զգեստը մի շարք վեճերի պատճառ դարձավ, սակայն քննադատների մեծամասնությունն այն ընդգրկեց VMA 2015 արարողության լավագույն զգեստների ցուցակում։ Ինքը` Մինաժը, ի դեպ, Instagram–ում արդեն շնորհակալություն է հայտնել իր կերպարի օգտին քվեարկելու համար։ 

Դեմի Լովատո

Երգչուհի Դեմի Լովատոն Nicolas Jebran–ի վարդագուն զգեստով նույնպես կարող է հաղթանակի հավակնություններ ունենալ։

Սելենա Գոմեսը հավանաբար արարողության ամենապահպանողական կերպարն էր, սակայն Calvin Klein Collection–ի երկար սև զգեստը չէր խանգարում երգչուհուն դառնալ կարմիր գորգի ամենաոճային աստղերից մեկը։ 

Սելենա Գոմես

Վանեսսա Հաջենսն իր հետ գարնան բուրմունք էր բերել։ Նա չէր դավաճանել իր սիրելի «հիփի» ոճին և Naeem Khan–ի` ծաղիկներով զարդարված թեթև զգեստ էր հագել։ 

Աչքի էին ընկնում նաև մոդելներ Լիլի Օլդրիջը, Կարա Դելևինը, Քրիսի Թեյգենը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ -0-

Լիլի Օլդրիջ

Կարա Դելևին

Քրիսի Թեյգեն

 

Թեյլոր Սվիֆթ