Աստղեր

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը որպես մոդել մասնակցել են Արևելյան Եվրոպայի խոշորագույն Նորաձևության շաբաթին` Mercedes-Benz Fashion Week Russia-ին, որն ավարտվել է կիրակի երեկոյան:

Մարզիկները պոդիումի վրա ցուցադրել են հայկական ONZE ապրանքանիշի տղամարդկանց հագուստի նոր «ԳՈԼ» հավաքածուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-