Աստղեր

Models.com–ը հրապարակել է նախորդ տարվա լավագույն մոդելների անունները, ովքեր դարձել են Model of the Year (MOTY) Industry Awards–ի դափնեկիրները, հաղորդում է Cosmo.ru–ն։

Կանանց շրջանում տարվա մոդել է ճանաչվել Էդի Քեմփբելը, տղամարդկանց շրջանում` Կլեմենտ Շաբերնոն։ «Ծագող աստղի» տիտղոսին է արժանացել Աննա Իվերսը, իսկ «տարվա վերադարձ» տիտղոսը ստացել է Ջեմմա Ուորդը։ Կարա Դելևինը ճանաչվել է սոցիալական մեդիաների ամենահայտնի մոդելը,  իսկ Տիլդա Սուինթոնը` լավագույն աստղային մոդելը։ 

Այս տարի հեղինակավոր ժյուրիի կազմում ընդգրկվել է 250 մարդ, որոնց թվում են եղել ոճաբան Քեթի Գրանդը, Diesel–ի կրեատիվ տնօրեն Նիկոլա Փորմիչետին և fashion-լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն։ Հետաքրքիր է, որ արդյունքներն ամփոփելիս հաշվի են առել ոչ միայն նորաձևության ներկայացուցիչների կարծիքը, այլ նաև` «ընթերցողների ընտրությունը», որը որոշվել է կայքում կազմակերպված քվեարկության միջոցով։ 

Փորձագետները կարծում են, որ կանանց շրջանում տարվա «ժողովրդական» մոդելը  Կարա Դելևինն է, տղամարդկանց շրջանում` Շոն Օ’Փրայը (երկրորդ տեղում` Դևիդ Գանդի)։ Նրանք ծագող աստղ են ճանաչել Քենդալ Ջեններին (երկրորդ տեղում` Ջիջի Հադիդ), տարվա «վերադարձ»` Ջեմմա Ուորդին, սոցիալական մեդիաների մոդել` Կարա Դելևինին, աստղային մոդել` Ռիհաննային։ -0-