Աստղեր

32–ամյա Միրանդա Քերը Victoria’s Secret–ի ամենավառ «հրեշտակներից» էր։ Զարմանալի չէ, որ ընկերության ղեկավարությունը մինչև հիմա չի կարողանում մոռանալ գեղեցկուհուն և, թվում է` պատրաստ է գնալ ամեն ինչի, որպեսզի վերադարձնի մոդելին։

Քերի հաղթական վերադարձը պոդիում` որպես ապրանքանիշի «հրեշտակ», կարող է տեղի ունենալ արդեն այս աշնանը, երբ Նյու Յորքում կանցկացվի Victoria’s Secret–ի ամենամյա շոուն, և այժմ Միրանդան բանակցություններ է վարում ընկերության հետ` քննարկելով նոր պայմանագրի մանրամասները, հաղորդում է Woman.ru–ն։

Ամերիկյան TheFix կայքի տվայլներով` խոսքը 3,8 մլն. դոլար գումարի և այն մասին է, որ հիմա Քերը ոչ միայն մոդել է լինելու, այլ նաև դիզայներ։

«Քերը և Victoria’s Secret–ը քննարկում են ապրանքանիշի համար Միրանդայի նոր հավաքածուն, որի վաճառքի շահույթի մի մասը կփոխանցվի նրա բարեգործական հիմնադրամներից մեկին։ Օրակարգում է նաև որպես «հրեշտակ» Միրանդայի անակնկալ հայտնվելը Նյու Յորքի շոուի ժամանակ»,– հրատարակությանը պատմել է անանուն աղբյուրը։

Միրանդա Քերը, ով Victoria’s Secret-ի առաջին ավստրալացի մոդելն է, այնքան էլ բարեկամաբար չի հեռացել ընկերությունից, ուստի դժվար է պատկերացնել, թե ինչն է ստիպել ապրանքանիշի ղեկավարներին փոխել իրենց կարծիքը։ 2013թ.–ին ապրանքանիշը չի երկարացրել մոդելի հետ եռամյա պայմանագիրը, և Միրանդան ազատ է մնացել։

Մամուլում շատ են քննարկվել գեղեցկուհու հեռանալու պատճառները, իսկ ամերիկյան Us Weekly ամսագիրը նույնիսկ հայտարարել է, որ պատճառը Քերի «բարդ հեղինակությունը» և «վատ բնավորությունն» է և այն, որ նա չի նպաստել ապրանքանիշի արտադրանքի վաճառքին։ Ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ լուրերը և միայն հրապարակային ափսոսանք են հայտնել (այսպես` Victoria’s Secret–ի նախագահ Էդ Ռազեկը հայտարարել էր, որ Քերը միշտ «հրեշտակ» կմնա ապրանքանիշի համար)։ -0-