Աստղեր

Այո– այո, չնայած նրան, որ Միլա Կունիսը և Էշթոն Քութչերը ծնող էին դարձել ընդամենը 1,5 տարի առաջ, զույգը երեխայի է սպասում, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան։ 

Ինչպես գրում է թերթը` հղում անելով ամերիկյան հրատարակությանը, դերասանուհին երկվորյակի է սպասում։ «Նա դադարել է այցելել մարզասրահ, դադարել է գինի խմել։ Իսկ երբ մենք հարցնում ենք նրան, թե ինչու նա մեզ հետ չի խմում, Միլան ուղղակի քմծիծաղ է տալիս»,– լրագրողներին պատմել են զույգի ընկերները։

Այն, որ աստղային զույգը երկվորյակ է ունենալու, զարմանալի չէ։ 37–ամյա դերասանի ազգում եղել են երկվորյակներ, հենց Քութչերը երկվորյակ եղբայր ունի։ Եվ նա հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ երազում է այն մասին, որպեսզի Միլան երկվորյակ ունենա։ Ինչպես երևում է, ամուսնական զույգը խոսքը քամուն չի տալիս։

Հիշեցնենք, որ Էշթոն Քութչերը և Միլա Կունիսը սկսել են հանդիպել 2012թ.–ին, իսկ երկու տարի անց ծնվել է նրանց դուստր Ուայեթը։ -0-