Աստղեր

Նաոմի Քեմփբել

Շուրջ 60 անվանի մարդիկ մասնակցում են «Փրկե’նք Արկտիկան» նախագծին։ Հագնելով Վիվիեն Վեսթվուդի շապիկները համապատասխան գրությամբ` աստղերը լուսանկարվել են անվանի լուսանկարիչ Էնդի Գոթսի մոտ։

Նրանց շարքում են անվանի դերասան Ջորջ Քլունին, մոդելներ Նաոմի Քեմփբելը և Քեյթ Մոսը, Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը, դերասանուհի Ջուդի Դենչը և այլ աստղեր։

Ջուդի Դենչ

Փիրս Բրոսնան

Նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները կարող են անցնել հղումով։

Խնդիրն այն է, որ արկտիկական սառույցը, որից կախված է մոլորակի կլիման, հալչում է։ Վերջին 30 տարում կորել է սառցե ծածկույթի երեք քառորդը, որը պատում է աշխարհի գագաթն արդեն ավելի քան 800 հազար տարի։

Գիտնականները պնդում են, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ Արկտիկան կարող է ամբողջությամբ զրկվել սառույցից։

Քեյթ Մոս

Քրիս Մարտին

Սառցե ծածկույթն արտացոլում է արևի ճառագայթները` թույլ չտալով մոլորակին չափից շատ տաքանալ։ Հենց նա է պահպանում է ողջ Երկրում կայուն կլիման։ Սառույցի հալչելը կանխել նշանակում է փրկել մարդկությանը։ -0-