Աստղեր

Ջիջի Հադիդ

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ նորաձևության` տարվա ամենասպասված և գունեղ իրադարձություններից մեկը` Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որի թեման այս տարի սա էր` «Չինաստանի շշունջը. Արևելքի հեքիաթներն արվեստում, կինոյում և մոդայում» (Chinese Whispers: Tales of the East in Art, Film and Fashion), հաղորդում է Spletnik.ru-ն։

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Ջեննիֆեր Լոպես

Ամալ Ալամուդին և Ջորջ Քլունի

Իրինա Շեյք

Այս պարահանդեսի դրես-կոդը բավականին բարդ էր, և աստղերը հնարամտություն էին ցուցաբերել։ Արևելքի մոտիվներն, ինքնին, գերակշռում էին աստղերի հագուստի մեջ։ Հյուրերից շատերն այնպիսի զգեստներ էին ընտրել, որոնց գույներն ավանդաբար շաղկապվում են ծաղիկների չինական մշակույթի հետ` կարմիր, ոսկեգույն, սև։ Նաև մեծ ուշադրություն էր հատկացվել ծաղկանկարներին և մետաքսի փայլին։ 

Բեյոնսե

Ռիհաննա

Դիանա Կրուգեր

Շեր

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի

Կարմիր գորգի ամենավառ հերոսուհիներից էին Ռիհաննան` չինացի դիզայներ Գուո Պեյի` աներևակայելի երկար քղանցքով դեղին զգեստով, Բեյոնսեն` Givenchy-ի հավաքածուից թափանցիկ զգեստով, Ջեննիֆեր Լոպեսը` Դոնաթելլա Վերսաչեի «ստեղծագործությամբ», Քիմ Քարդաշյանը` Roberto Cavalli-ի փետրազարդ ճերմակ զգեստով` ներշնչված Met Gala 1974-ին երգչուհի Շերի կերպարից, Ջորջ Քլունիի հետ միասին Ամալ Ալամուդինի դեբյուտը` շքեղ կարմիր զգեստով, որը հատուկ նրա համար կարել էր անձամբ Ջոն Գալյանոն, Իրինա Շեյքը` Atelier Versace-ով, Լեդի Գագան` Balenciaga-ի մտացածին ասիական կերպարով, Սառա Ջեսիքա Փարքերը` կրակի լեզուներ հիշեցնող կարմիր գլխարկով, որը Ֆիլիպ Թրեյսիի աշխատանքն է, և H&M զգեստով` իր սեփական դիզայնով։ -0-

Կարա Դելևին

Հելեն Միրեն

Բեհաթի Փրինսլու

Քենդիս Սուեյնփոուլ

Ջեննիֆեր Լոուրենս

Քենդալ Ջեններ

Լեդի Գագա

Մադոննա

Սոֆյա Վերգարա

Սառա Ջեսիքա Փարքեր

Ռիզ Ուիզերսպուն