Աստղեր

Իր աղմկահարույց արարքներով հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը նկարահանվել է Paper ամսագրի համար նախատեսված նոր ֆոտոշարքում։ Ամսագրի նոր համարի շապիկին մերկ Սայրուսը նստած է իր խոզի` Բուբա Սյուի վրա, գրում է Korrespondent.net–ը։ 

Սկանդալային ֆոտոշարքը, որը դեռ ամբողջությամբ չի հրապարակվել, արդեն տարաբնույթ արձագանք է գտել հասարակության շրջանում։ Նկարի վրա Մայլիի մարմնի և մազերի վրա ցեխ է քսված, նույն տեսքն ունի նաև կենդանին։ Խոզը Սայրուսի սիրելի կենդանին է դարձել այն ժամանակ, երբ սատկել է երգչուհու շներից մեկը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Paper ամսագիրը հրապարակել էր ամբողջությամբ մերկ Քիմ Քարդաշյանի լուսանկարները։ Քարդաշյանը երկու անգամ հայտնվել է ամսագրի շապիկին` սկզբում մերկացնելով իր մարմնի առջևի մասը, իսկ հետո` հայտնի «հինգերորդ կետը»։ –0–