Աստղեր

Հոլիվուդի Փառքի պուրակը համալրվել է Մերայա Քերիի անվանական աստղով, հայտնում է Spletnik.ru–ն։

Հնգաթև, պղնձե աստղը տեղադրվել է 6-ֆուտանոց հայտնի սալիկների շարքում։

Պարգևատրման առթիվ առաջինը երգչուհուն շնորհավորել են նրա երեխաները։ 4 տարեկան երկվորյակները` Մոնրոն և Մորոկանը, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել, երբ մի քանի խոսք են ասել դերասանուհու շնորհակալական ելույթի ժամանակ։

Հոլիվուդի Փառքի պուրակում շուրջ 3 հազար աստղ կա։ -0-