Աստղեր

M.A.C  կոսմետիկ ապրանքանիշն առաջին անգամ ցուցադրել է Viva Glam նոր արշավի առաջին կադրը, հաղորդում է Cosmo.ru-ն:

Շուրթերի համար շարքի դեմք է դարձել երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը` այդպիսով փոխարինելով Ռիհանային, ում կերպարով մենք հիանում էինք անցյալ սեզոնին: Հավաքածուն կընդգրկի երկու պրոդուկտ` ֆուքսիայի գույնի շրթներկ և շուրթերի բաց մանուշակագույն փայլքերով` զարդարված երգչուհու ինքնագրերով: Ի դեպ, M.A.C-ի հետ համագործակցության մասին նա հայտարարել է իր Twitter-ում` «Փնտրեք իմ շթներկը 2015 թվականին»:

Ըստ ավանդույթի, Viva Glam հավաքածուի վաճառքների բոլոր միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի MAC հիմնադրամ: MAC ընկերության հիման վրա այդ բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է 1994 թվականին, երբ վաճառքում հայտնվեց Viva Glam առաջին կարմիր շրթներկը: Ապրանքանիշի ներկայացուցիչները խոստանում են, որ Miley Cyrus x M.A.C Cosmetics Viva Glam հավաքածուն կհայտնվի, ինչպես և խոստանում է Մայլին, արդեն 2015 թվականի սկզբին: -0-