Աստղեր

Մարոկկոյում ամերիկացի երգչուհի Ջեննիֆեր Լոպեսի և նրա փրոմոութերի դեմ հայց է ներկայացվել, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Mail–ին։

Զայրույթի ալիքը թափվեց դերասանուհու վրա երաժշտական փառատոնում նրա ելույթից հետո, որը տեղի էր ունեցել մայիսի 29-ին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Լոպեսը հանդիսատեսի առջև կանգնել էր չափազանց բաց զգեստով` բաց դեկոլտեով բոդիով, բարձրակրունկ կոշիկով և փայլփլուն քարերով զուգագուլպաներով։

Հայցում ընդգծված է, որ երգչուհու ելույթ ունենալու և բեմ դուրս գալու ոճը «խախտում է հասարակական կարգն ու ոտնահարում կնոջ արժանապատվությունը»

Լոպեսն առաջին անգամը չէ, որ համերգ էր ունենում Մարոկկոյում, սակայն նրա համերգները մինչ այս նման բողոքի ալիք չէին բարձրացրել և զայրույթ չէին առաջացրել, քանի որ ի տարբերություն այս շոուի, նախորդները չէին ցուցադրվել ազգային հեռուստատեսությամբ։

Երկրի կառավարությունն անմիջականորեն չի մասնակցում դատական հայցին, սակայն կապի նախարար Մուսթաֆա Խալիֆը գրել է իր Twitter–ում, որ այս շոուն «անթույլատրելի է և դեմ է հեռարձակման օրենքներին»։

Եթե դատարանը Լոպեսին մեղավոր ճանաչի, նրան սպասում է մեկ ամսից մինչև երկու տարի ազատազրկում։ -0-

https://www.youtube.com/watch?v=uE_jCAyyDR4&nbsp