Աստղեր

Մարկ Ջեյկոբսը Met Gala–ին ներկայացել էր անսպասելի ուղեկցի` երգչուհի Շերի հետ։ Եվ ահա օրեր առաջ հայտնի դարձավ, թե ինչու։ Քեթի Գրանդը, ով վաղուց է համագործակցում դիզայների հետ, սոցցանցում հրապարակել է երգչուհու լուսանկարը` Marc Jacobs–ի զգեստով։ Գրառման մեջ Գրանդը նշել է, որ Շերը դարձել է ապրանքանիշի հաջորդ գովազդային արշավի դեմքը։ Լուսանկարների հեղինակը Դևիդ Սիմսն է, գրում է Buro247.ua–ն։ 

Ջեյկոբսն առաջինը չէ, ով «տարեց» մոդելին գովազդային արշավի դեմքը դառնալու առաջարկ է արել։ Ավելի վաղ Էդի Սլիմանը լուսանկարել էր 71–ամիա Ջոնի Միթչելլին Saint Laurent–ի համար, Ջոան Դիդիոնը դարձել էր Céline–ի դեմքը, Այրիս Ափֆելը նկարահանվել էր Alexis Bittar–ի և Kate Spade New York–ի արշավներում, իսկ 86–ամյա Դաֆնա Սելֆը դարձել էր Vans х & Other Stories ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ –0–