Աստղեր

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա մահվան մասին լուրերը։

Նախորդ տարվա սկզբից քաղցկեղով տառապող երգչուհու մահվան մասին տեղեկությունները ԶԼՄ–ներում հայտնվել են երեքշաբթի գիշերը։

«Այո, դա այդպես է», – ասել է ՌԻԱ Նովոստիին Ժաննա Ֆրիսկեի հայր` Վլադիմիր Բորիսովիչը։

Այն մասին, որ Ֆրիսկեի մոտ ուղեղի քաղցկեղ էր (գլիոբլաստոմա) հայտնաբերվել, հասարակությանը հայտնի էր դարձել 2014 թվականի հունվարին, նրա քաղաքացիական ամուսնու` հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի պաշտոնական հայտարարությունից հետո։ Առաջին ալիքը «Ռուսֆոնդի» հետ համատեղ դրամահավաք էր կազմակերպել երգչուհու համար։ Հաջողվել էր հավաքել մոտ 68 մլն ռուբլի` ավելի քան անհրաժեշտ էր նրա բուժման համար։ Հավաքված գումարի մի մասը Ֆրիսկեն փոխանցել էր երեխաների օգնության համար, որոնք տառապում են քաղցկեղային հիվանդությամբ։ Երգչուհին, մասնավորապես, բուժումը ստանում էր Նյու Յորքում։

Ժաննա Ֆրիսկեն հայտնի էր դարձել 1996 թվականից «Բլեստյաշիե» աղջկական խմբի կազմում մասնակցության շնորհիվ։ 2003 թվականին նա սկսել էր մեներգչի հաջողակ կարիերա։ Նաև երգչուհին նկարահանվել էր «Գիշերային պահակախումբ», «Ցերեկային պահակախումբ» և «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմերում։ Անցյալ տարվա ապրիլին երգչուհին Մայամիում արու զավակ ունեցավ Դմիտրի Շեպելևից, որին անվանել են Պլատոն։ -0-