Աստղեր

56-ամյա Մադոննան նկարահանվել է անսպասելի և պրովոկացիոն ֆոտոշարքում Interview ամսագրի համար, նրա լուսանկարները կզարդարեն «The Art Issue» հրատարակության հունվարյան համարը։ Ֆոտոշարքի հեղինակները հայտնի նորաձևության լուսանկարիչներ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոտն են, հաղորդում է Cosmo.ru–ն։

Ամսագրի շապիկի երեք տարբերակները երգչուհու երեք կերպարներն են և նրա ստեղծագործական ուղու երեք փուլերը։ Դիմակով լուսանկարները վերաբերում են Մադոննայի 2004 թ.–ի Re-Invention հյուրախաղերին։ Աստղի ֆուտուրիստական կոստյումը հիշեցում է Մադոննայի «Confessions on a Dance Floor» 10–րդ ալբոմի մասին։ Բաց կորսետով լուսանկարները հիշեցնում են երգչուհու առաջին համերգները` Ժան–Պոլ Գոտիեի հագուստներով։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ստեղծվում են պատրանքներ, և մարդկանց հնարավորություն է ընձեռվում երազել և ոգեշնչվել», – ասել է երգչուհին Դևիդ Բլեյնին տված հարցազրույցում, որը Մադոննայի «Art for Freedom» արտ–նախագծի համակարգողն է։

Ակնկալվում է, որ Դևիդի հարցազրույցից հայտնի կդառնա նաև Մադոննայի «Unapologetic Bitch» 13–րդ ստուդիական ալբոմի մասին։ –0–