Աստղեր

Լոնդոնում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում շուտով կհայտնվի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե տիկնիկը` սելֆի անելիս, այդ մասին գրում է Ren.tv–ն` հղում անելով Time–ին։

Հրատարակությունը նշում է, որ Քարդաշյանի արձանի ձեռքին սմարթֆոն կլինի, որի օգնությամբ այցելուները կկարողանան սելֆի անել աստղի քանդակի հետ։

«Երբ մենք մտածում էինք, թե ինչ դիրքով լինի Քիմ Քարդաշյանը, մեզ համար ակնհայտ դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,– պատմել է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլերը։

Նշվում է, որ արդեն հուլիսին Քարդաշյանի մոմե տարբերակը թանգարանում կլինի։-0-