Աստղեր

Լոնդոնի մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե արձանը` սելֆի անելիս։ 

Քարդաշյանի արձանի ձեռքում սմարթֆոն է, որի օգնությամբ այցելուները կարող են սելֆի անել աստղի քանդակի հետ։

Բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցչի հետ կարելի է լուսանկարվել հսկա էկրանի ֆոնին, որի վրա փոխվում են աշխարհում հայտնի տեսարժան վայրերի պատկերները` Էյֆելյան աշտարակը, Թաջ Մահալը։ -0-