Աստղեր

Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը դուրս է բերվել ինքնաթիռից Լոնդոնի Լուտոն օդանավակայանում մեկ այլ ուղևորի և ուղեկցորդների հետ վեճից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Daily Mail թերթին։

Թերթի տվյալներով, վեճի պատճառը 41–ամյա մոդելին ալկոհոլ բերելուց հրաժարվելն էր։ Արդյունքում մոդելն իրեն ոգելից է լցրել այն շշից, որը եղել է նրա ձեռքի ուղեբեռում։ Ականատեսները նշել են, որ Մոսն իրեն որևէ մեկի նկատմամբ ագրեսիվ չի պահել և շատ գինովցած չի եղել, երբ լքել է ինքնաթիռն իրավապահների ուղեկցությամբ, սակայն վիրավորել է այն օդաչուին, ով օդանավակայանին մոտենալիս ռադիոյով ոստիկանություն է կանչել։ 

«Մեզ կանչել են, որ օգնենք ուղեկցել Լուտոն օդանավակայան ժամանած ուղևորին»,– նշել են Բեդֆորդշիր կոմսության ոստիկանությունում։ – Ինչպես մեզ հայտնեցին, նա խախտել է անդորրը։ Որևէ պաշտոնական պահանջ նրան չի առաջադրվել, նա չի ձերբակալվել»։

Մոդելը ժամանել է Լոնդոն թուրքական Բոդրում հանգստավայրից EasyJet բյուջետային ավիաընկերության ինքնաթիռով։ Նա այնտեղ հանգստանում էր, ինչպես նաև նշում իր ընկերուհու` անգլիացի դերասանուհի և նորաձևության դիզայներ Սեյդի Ֆրոստի 50–րդ տարեդարձը։ -0-