Աստղեր

Փաստորեն Քեյթ Մոսը միակը չէ։ Ինքնաթիռում վեճի բռնված Մոսից բացի, նախորդ հանգստյան օրերին աղմկահարույց պատմության էպիկենտրոնում է հայտնվել նաև Լինդսի Լոհանը, գրում է Tatler.ru–ն։ 

Ընկերոջ` Մաթիա Միլանիի հետ (ըստ իտալական մամուլի` Bosco Properties ընկերությունում աշխատող Միլանին իրականում մաֆիայի անդամ է) աղջիկն այցելել է Մոսկվա` «Ֆորմուլա Е»–ի առաջնության փուլերից մեկին ներկա լինելու նպատակով։ 

Ցավոք, անհաջողությունները հետապնդել են դերասանուհուն նաև այստեղ։ Մոսկվայի ռեստորաններից մեկում Լինդսին փորձել է ծխել և նրան ծխելու համար դուրս են հրավիրել ռեստորանից։ Փողոցում ամերիկուհուն նկատել են երկրպագուները, փորձել են մոտենալ նրան, սակայն Լոհանը, ամենայն հավանականությամբ, շփվելու տրամադրություն չի ունեցել և փորձել է թաքնվել մոտակա առևտրի կենտրոնում, սակայն նրան այնտեղից նույնպես դուրս են հանել։ -0-