Աստղեր

2013 թ.–ի հունիսին բոլորը ցնցված էին այն նորությամբ, որ մարմնամարզուհի Լեյսան Ուտյաշևան և կատակերգու Պավել Վոլյան ծնողներ են դարձել։ Զույգը գաղտնի է պահել իր հարաբերություններն ու հղիության փաստը։ Որդու` Ռոբերտի ծնունդից երկու շաբաթ հետո միայն հասարակությանը հայտնի դարձավ երջանիկ իրադարձության մասին լուրը, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան։

Ամենայն հավանականությամբ, հիմա Լեյսանը կրկին հղի է։ Այս մասին պատմել է պարուսույց Եգոր Դրուժինինը։ Մինչև վերջերս մարմնամարզուհին մասնակցում էր «Պարեր աստղերի հետ» նախագծի նկարահանումներին։ Եվս մի փոքր, և  փարթամ կիսաշրջազգեստների ու ծավալուն զգեստների տակ հնարավոր չէր լինի թաքցնել Լեյսանի փորը;

Դրուժինինի խոսքերով` ողջ նկարահանող խումբը փորձում էր չծանրաբեռնել աղջկան, սակայն քանի որ Ուտյաշևան հղիությունը թեթև է տանում, նա բեռ չէր դարձել թիմի համար, այլ հակառակը` միայն ուրախացնում էր։ Պավել Վոլյայի կինը 4 ամսական հղի է և առաջիկայում, ըստ բարի ավանդույթի, չի ներկայանա հանրությանը։ Զույգի ընկերները նաև ասում են, որ, ամենայն հավանականությամբ, երկրորդ երեխային Լեյսանը լույս աշխարհ կբերի Մայամիում, որտեղ ծնվել է զույգի առաջնեկը։ -0-