Աստղեր

Ճիշտ է դա, թե ոչ, սակայն լրագրողները նկատել են, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռիհաննան և Լեոնարդո ԴիԿապրիոն միասին են ներկայացել ամենաքիչը երկու երեկույթներին, իսկ որոշ տեղեկատվությունների համաձայն` նրանց անգամ նկատել են համբուրվելիս։ Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել նախորդ շաբաթ` Playboy ամսագրի կազմակերպած ընթրիքի ժամանակ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Բացառված չէ, որ երկու աստղերի հարաբերություններում այսքան անսպասելի շրջադարձը տեղի է ունեցել Սեն Բարտեում, որտեղ բարբադոսցի գեղեցկուհին և հոլիվուդյան սեքս–խորհրդանիշը հանգստանում էին ամանորյա արձակուրդներին ընդհանուր ընկերների շրջապատում։

Լեոնարդոն և Ռիհաննան ոչ մի կերպ չեն մեկնաբանում հուզիչ խոսակցությունները, ինչն ավելի շատ է թեժացնում երկրպագուների հետաքրքրասիրությունը։ Եվ ի հարկե։ Այս աստղերն, անշուշտ, հիանալի զույգ կլինեին։ Թեպետ, հիմա երգչուհու և դերասանի յուրաքանչյուր քայլը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, այնպես որ նրանց չի հաջողվի երկար ժամանակ թաքնվել և գաղտնի պահել սիրավեպը։ Այնպես որ, սպասեք նորությունների։ -0-