Աստղեր

Լեոնարդո ԴիԿապրիոն գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը` 25 մլն դոլար հոնորար ստանալով «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմի համար, հաղորդում է Cosmo.ru–ն։

Լեոն առաջ է անցել Ռոբերտ Դաունի կրտսերից, Սանդրա Բուլլոքից, Անջելինա Ջոլիից, Դենզել Վաշինգտոնից և Մեթթ Դեյմոնից, որոնց հոնորարները 20 մլն դոլար է կազմել։ ԴիԿապրիոյին հաջորդում է Դուեյն Ջոնսոնը։ Նա 15 մլն դոլար է վաստակել «Հերակլես» ֆիլմի համար։ 

Նկարահանումների համար 10–15 մլն դոլար ստացած դերասանների ցանկում են հայտնվել Մարկ Ուոլբերգն ու Ջեննիֆեր Լոուրենսը։

Աղյուսակը եզրափակել է Սեթ Ռոգենը` 8,4 մլն դոլարով։ -0-