Աստղեր

Հեռուստահաղորդավար և լրագրող Քսենիա Սոբչակը հերքել է կրոնական զգացմունքները վիրավորելու մեղադրանքները։ Մեկնաբանելով իր նկարի շուրջ ծավալված աղմուկը` Քսենիա Սոբչակը Twitter–ում գրել է, որ չի հասկանում, թե ինչու է իր նկարը վիրավորում հավատացյալների զգացմունքները, հայտնում է НТВ –ն։ Հիշեցնենք, որ Սոբչակը մի լուսնակար էր հրապարկել, որում ներկայացել էր եկեղեցական հագուստով և մորուքով։

«Եվ դա ընդհանրապես ի՞նչ կապ ունի հավատի հետ», – զարմանում է Սոբչակը։ 

Նա նաև հարց է ուղղել, թե հավատացյալներին չի՞ վիրավորում այն փաստը, որ եկեղեցական հագուստը գնել է դիմակահանդեսի համար նախատեսված կոստյումների խանութից, և պե՞տք չէ արդոք պատասխանատվության ենթարկել վաճառողներին։ 

Հունիսի 1–ին Կիրովում բնակվող փաստաբան Յարոսլավ Միխայլովը Facebook–ի իր էջում տեղեկացրել էր, որ ՌԴ քննչական կոմիտեն, իր հայցի համաձայն, ստուգում է անցկացնում հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի նկատմամբ։ Դատավարություն սկսելու համար հիմք է հանդիսացել Սոբչակի լուսանկարը, որը հրապարակվել է Instagram–ում, և որտեղ նա հանդես է գալիս եկեղեցական հագուստով և մորուքով։ Փաստաբանը վստահ է, որ Սոբչակի լուսանկարը վիրավորում է հավատացյալների զգացմունքները։ -0-