Աստղեր

Երկու շաբաթ առաջ Քրիստիան Բեյլը համաձայնել էր կատարել Apple-ի հիմնադրի դերը, բայց այսօր նա փոխել է միտքը, հաղորդում է Сosmo.ru-ն:

40-ամյա դերասան Քրիստիան Բեյլը հենց նոր հրաժարվեց Սթիվ Ջոբսի դերից «Ջոբս» ֆիլմում: Նա եկել է հետևության, որ ինքը հարմար չէ այդ դերին, այդ պատճառով որոշել է հրաժարվել:

Մինչ այդ նույն դերից հրաժարվել էր Լեոնարդո Դի Կապրիոն:

Թեև Սթիվ Ջոբսի կյանքի պատմությունը նկարահանում է Sony կինոստուդիան, իսկ սցենարը գրել է լեգենդար Աարոն Սորկինը, ֆիլմի «բախտը չի բերում» կայուն անձնակազմի հարցում: Ոչ միայն Բեյլն ու Դի Կապրիոն են հրաժարվել նախագծին մասնակցելուց, այլ ի սկզբանե ժապավենի ռեժիսոր պետք է դառնար Դևիդ Ֆինչերը, բայց նա առաջինն է լքել նախագիծը, և այժմ ֆիլմը կնկարահանի Դենի Բոյլը:

Կան նաև լավ լուրեր` երկրորդ պլանի դերերում բավականին հաջող կազմ է նշմարվում: Իրենց մասնակցությունն են հաստատել Մեթ Դեյմոնը և Բեն Աֆլեքը, Բրեդլի Քուպերը և Սեթ Ռոգենը:

«Ջոբսն» Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի և նորարարությունների նկատմամբ նրա կրքի վերաիմաստավորված պատմությունն է: -0-