Աստղեր

Քլոե Քարդաշյանի նոր ֆոտոշարքը նրա` մինչ այդ արվածներից ամենախիզախն է, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Ռեալիթի–շոուի աստղն այսպես է մեկնաբանել իր ֆոտոշարք. «Ես անգամ չեմ հավատում, որ նման ֆոտոշարք անելու համարձակություն եմ ունեցել»։ 

Խիզախ էր նաև հրատարակությանը տված Քլոեի հարցազրույցը, որի ժամանակ նա խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իր խորթ հայրը` Բրյուս Ջենները, վերածվել է Քեյթլին Ջենների։ 

«Նա մեզ այդ մասին պատմել է կես տարի առաջ և խոստովանել, որ միշտ կանանց համար նախատեսված հագուստ է կրել։ Մենք գտնում էինք այդ հագուստը, պարզապես մայրիկին ոչինչ չէինք ասում, քանի որ չգիտեինք անգամ` ինչ մտածել… Ինձ ամենաշատը վշտացրեց այն հանգամանքը, որ, իմ կարծիքով, մենք` որպես ընտանիք, պետք է դառնայինք այդ գործընթացի մի մասը։ Պատկերացնում եմ, թե ինչ միայնակ էր նա իրեն զգում։ Չէ՞ որ ցանկանում ես, որ քեզ աջակցեն քո մտերիմները, թեև գուցե դա եսասիրական ցանկություն է», – նշել է Քարդաշյանը։ 

Քլոեին նաև հարցրեցին, թե ինչ է նա մտածում երիտասարդ տղամարդկանց հետ իր մոր` Քրիս Ջենների հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ մարտին 59–ամյա բազմազավակ մայրը հեռացել է իր զուգընկերոջից` 34–ամյա Քորի Գեմբլից։ 

Քլոեն նշել է. «Շատ տարօրինակ էր, երբ իմացա, որ մայրս ինչ–որ մեկի հետ հանդիպում է, մշտապես ինչ–որ մեկի հետ նամակագրական կապի մեջ է։ Ես նրան հարցնում էի. «Ինչպե՞ս ես դու սիրախաղ անում ես, ինչի՞ մասին ես խոսում երիտասարդների հետ»։ Դա զզվելի է և անհեթեթ։ Ինչու՞ է 32 տարեկան տղամարդը շփվում 50-ն անց շքեղ կնոջ հետ։ Դա պարզապես տարօրինակ է, և ես նրան մշտապես դա ասում եմ։ Գարշելի էր լսել, թե ինչպես էին նրանք զբաղվում սեքսով, դա ինձ հոգեբանական հարված հասցրեց», – նշել է Քարդաշյանը։ 

Իսկ Քլոեի կրտսեր քույրը` 17–ամյա Քայլի Ջենները, հակառակը` ավելի տարիքով տղամարդ է ընտրել։ Նրա զուգընկեր Tyga–ն Քայլիից 8 տարի մեծ է։ Քլոեն կարծում է, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ 

«Երբ ես 16 տարեկան էի, քնում էի 20 տարեկան տղաների հետ։ Անգամ չէի ասի, որ մենք հանդիպում էինք, դա պարզապես սեքս էր։ Սակայն կրկին նշեմ, որ Քայլին նման չէ բոլոր 17 տարեկան աղջիկներին։ Նա հանգստյան օրերը չի անցկացնում ընկերուհիների հետ երեկույթներ կամ ինչ–որ մեկի ավարտական երեկոյին այցելելով։ Քայլին հաճախ գործնական հանդիպումներ է ունենում, նա իր համար տուն է գնել և լինում է այնպես, որ թռչում է անձնական ինքնաթռիով, հանդիպում Կարլ Լագերֆելդի հետ։ Դա անգամ 30 տարեկանների համար հազվագյուտ երևույթ է, այնպես որ Քայլին հատուկ դեպք է», – կարծում է Քարդաշյանը։ -0-