Աստղեր

Քիրա Նայթլին մասնակցել է Vanity Fair ամսագրի հատուկ նախագծում, որը նվիրված է Հոլիվուդում բրիտանացի դերասանների հաղթարշավին, նա նմանեցրել է Մեգ Ռայանի կեղծ օրգազմի տեսարանը «Երբ Հարրին հանդիպել է Սալլիին» կատակերգությունից, հաղորդում է Lenta.ru–ն։

Հոլիվուդին նվիրված ամենամյա համարի շրջանակում Vanity Fair–ը լուսանկարիչ Ջեյսոն Բելլին պատվիրել է ոչ միայն ավանդական ֆոտոշար (որում հանդես են եկել 44 բրիտանացի դերասաններ), այլ նաև ամսագրի պատմության ընթացքում առաջին անգամ պատվիրել է երեք կարճամետրաժ ֆիլմ` «Պատրաստվիր պատերազմի», «Ժամանում Ամերիկա» և «Հաղթանակ»։

 

Նայթլիի մասնակցությամբ տեսարանը հայտնվել է երրորդ ֆիլմում, որը խորհրդանշում է Հոլիվուդում անգլիական դերասանական դպրոցի կայացած հաղթարշավը։ Բացի դերասանուհուց, նախագծին մասնակցել են Բենեդիկտ Քամբերբեթչը, Մայքլ Քեյնը, Ջուդի Դենչը, Թոմ Հիդլսթոնը, Ջուդ Լոուն, Քլայվ Օուենը և ուրիշներ։ -0-