Աստղեր

Նյու Յորքի Մետրոպոլիտեն–թանգարանում անցկացվել է ամենագունեղ և վառ նորաձևության իրադարձություններից մեկը` Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը (Met Gala-2015), որտեղ աստղերի քանակն ապշեցնում էր։

Հենց այստեղ են հանդիպել ռեալիթի շոուի աստղ, դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը և աշխարհահռչակ ամերիկացի երգչուhի, հայազգի դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան)։ 

Քիմը հասցրել է Շերի հետ լուսանկար հրապարակել Twitter–ի իր պաշտոնական էջում։ «Նա գեղեցկություն է, նա կուռք է։ Այնքան ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան։ Մենք խոսել ենք Հայաստան կատարած մեր հրաշալի ուղևորությունների մասին»,– գրել է Քիմը։ 

Քիմը Շերին ասել է նաև, որ իրեն ոգեշնչել է այն զգեստը, որը երգչուհու հագին է եղել 1974 թվականին, առաջին Met Gala–ի ժամանակ, այդ պատճառով էլ ընտրել է հենց Roberto Cavalli–ի կիսաթափանցիկ զգեստը` փայլփլուն քարերով և ջայլամի փետուրներով։ -0-