Աստղեր

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության հայտնի ներկայացուցիչը ցույց է տվել, թե ինքն ինչ տեսք ունի առօրյա կյանքում։ Քիմ Քարդաշյանին գիշերազգեստով և առանց դիմահարդարման կարելի է տեսնել Vogue ամսագրի իսպանական տարբերակի էջերում։ 34–ամյա Քիմը, ով անթերի տեսք ունի ինչպես լուսանկարներում, այնպես էլ կարմիր գորգերով անցնելիս, որոշել է իր առօրյա կյանքի քողը փոքր–ինչ բարձրացնել, գրում է Korrespondent.net–ը։

Նկարահանումներն անցկացվել են Beverly Hills Hotel–ում, Լոս Անջելեսի Սանսեթ  ծառուղում։ Ֆոտոշարքի հեղինակը Թեո Բեններն է։

Քիմը նկարվել է կապույտ գիշերազգեստով, հյուրանոցի շքամուտքի ֆոնին։ Նրա մազերն արձակված են, դիմահարդարման նշույլ անգամ չկա։ Քարդաշյանը նկարվել է նաև բազմոցին պառկած, հագին միայն Միկի Մաուսի նկարով շապիկ է և ներքնազգեստ։

Քիմը շատ է սիրում լուսանկարվել և հաճախ է հայտնվում հայտնի ամսագրերի շապիկներին։ Նա սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Vogue–ի համար արված վերջին ֆոտոշարքն իրեն շատ է դուր եկել։ -0-