Հանրահայտ Քիմ Քարդաշյանը նախօրեին ժամանել է Հայաստան և արդեն հասցրել է իր դրական զգացողություններն արտահայտել Twitter սոցիալական ցանցի անձնական բլոգում։

Ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայկական արմատներ ունեցող ֆոտոմոդել Քարդաշյանը Երևան է ժամանել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ։ 

«Հայաստան, մենք այստեղ ենք։ Շատ երջանիկ ենք, որ եկել ենք։ Ուրախ ենք, որ իմ ողջ կյանքի ուղևորությունն ենք սկսում։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր դիմավորեցին մեզ»,– Twitter–ի իր էջում գրել է Քարդաշյանը։ 

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու ուսումնասիրել մեր երկիրն ու համեղ ուտեստները»,– գրել է Քիմը և իր գրառմանը հայկական եռագույնի երանգներով սրտիկներ է կցել։

Ուղևորության առիթը 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է։ Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին։  

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-