Աստղեր

Ռեալիթի-շոուի ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը փաստացի սատարել է Հիլարի Քլինթոնի թեկնածությանը, ով ծրագրում է մասնակցել ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին։

Երեկ երեկոյան տեղի է ունեցել բարեգործական երեկո՝ Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու նպատակով:

Միջոցառման նախօրեին Քիմը սելֆի է արել` մեկնաբանելով այն. «Հուզվում եմ մեր ապագա նախագահի` ԱՄՆ–ի առաջին կին նախագահի հետ հանդիպումից առաջ։ Միգուցե նա համաձայնի սելֆի անել ինձ հետ»։

Ավելի ուշ Քիմը Քլինթոնի ու ամուսնու` Քանյե Ուեսթի հետ համատեղ սելֆին տեղադրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

«Ստացվեց։ Ես սիրում եմ լսել նրա ելույթները և այն, թե ինչպիսի նպատակներ է նա դնում մեր երկրի համար»։ Մեկնաբանությունն ուղեկցվում է #‎HillaryForPresident‬ հեշթեգով (Հիլարին` նախագահ)։

Քիմից և Քանյեից բացի քաղաքական գործչի հետ լուսանկարվել է նաև Քիմի մայրը` Քրիս Ջենները։ -0-