Աստղեր

«Glastonbury 2015» փառատոնի հյուրերից մեկը շատ յուրօրինակ կերպով գովազդել է հղի ամերիկացի աստղ, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանին նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի ելույթի ժամանակ, հայտնում է Mirror.co.uk–ը։

Նա  ծածանում էր պոռնո ֆիլմի ստոպ կադրով դրոշ, որտեղ մի ժամանակ նկարահանվել է Քիմը։ 

Արժանին է պետք մատուցել Քիմի համբերությանը. նրա դեմքի արտահայտությունը գրեթե չփոխվեց ողջ համերգի ընթացքում։
 
Որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ Ուեսթի երկրպագուները հայտնել են իրենց դժգոհությունն այդ կապակցությամբ։

Նույն համերգի ընթացքում հայտնի ռեփեր, բազմաթիվ «Գրեմմի»-ների մրցանակակիր Քանյե Ուեսթը կնոջը մի երգ է նվիրել` Քիմին անվանելով իր ոգեշնչման աղբյուր։ -0-

https://www.youtube.com/watch?v=ccgzG2SBj1Q