Քորթնի Քարդաշյանը` ամերիկացի հայտնի անձ, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը, Ինստագրամի իր էջում նշել է, որ քույրերի հետ կցանկանար այցելել Հայաստան։

«Ես կցանկանայի Հայաստան գալ քույրերիս հետ։ Բայց չեմ եկել Հայաստան, որովհետև դա բարդ էր անել երեք փոքր երեխաների հետ։ Գիտեմ, որ միասին մենք մի օր կգանք Հայաստան»,– գրել է Քորթնին։

Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին։ -0-