Աստղեր

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` նախկին թեթևատլետ Բրյուս Ջենները, ով վերջերս փոխել է սեռը և դարձել Քեյթլին անունով կին, ցնցել է ինտերնետ օգտագործողներին իր ոճային հագուստով` կնոջ կերպարանքով առաջին անգամ հանրության առջև հայտնվելու ժամանակ, հաղորդում է Cosmo.ru–ն։

Oրեր առաջ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղն առաջին անգամ հայտնվել էր հանրության առջև։ Նորաթուխ կինն այցելել էր Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկը և իտալական ռեստորան։ Որպես հագուստ` Քեյթլինն ընտրել էր Herve Leger–ի բանդաժային զգեստ, որն ընդգծել էր նրա` արդեն կանացի մարմինը։ Հայտնի անձը հիացրել էր շրջապատողներին լեդիի իր իսկական կերպարով։ Նախկին Բրյուս Ջեններն ուշադրություն չի դարձրել պապարացիներին` բարձրակրունկ կոշիկներով վստահ քայլերով դեպի իր մեքենան։ 

Բլոգերները, ովքեր նախկինում ծաղրում էին Քեյթլինին, սկսել են հաճոյախոսել, թե որքան կանացի է նրա կերպարը։ -0-