Աստղեր

Քիմ Քարդաշյանը գովազդային շրջագայություն է սկսել ԱՄՆ–ում։ Նա իր «Selfish» գիրքն արդեն ներկայացրել է Նյու Յորքում և այնուհետև ուղևորվել Լոս Անջելես։ The Grove առևտրի կենտրոնում գտնվող Barnes & Noble–ի խանութում Քարդաշյանն արդեն հասցրել է մակագրել հավաքածուի մի քանի օրինակները, հայտնում է Glamour.ru–ն։ 

Selfish գրքում ներկայացված է Քիմի լուսանկարների ալբոմը, որը նա նվիրել էր Քանյե Ուեսթին Սուրբ Վալենտինի օրը։  Polaroid ֆոտոխցիկով նկարված շուրջ 2000 լուսանկարները միասին 352 էջ են կազմել, լուսանկարներից 115–ի ցուցադրում է Քիմի դեկոլտեն, 23–ը` հետույքը, իսկ լուսանկարներից տասում Քիմն ամբողջովին մերկ է։ Selfish–ում ներկայացված են նաև հղի Քարդաշյանի (2013թ.–ի հունիսին ծնվեց Քիմի և Քանյեի դուստրը` Նորթ Ուեսթը), նրա նշանադրության մատանու լուսանկարները, Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ` Քլոեի առաջին ինքնալուսանկարը, որն արվել էր մինչև Instagram–ի ի հայտ գալը։ 

«Այն ժամանակ մենք այդ լուսանկարները «սելֆի» չէինք կոչում։ Դա պարզապես հիշողություն էր», – նշել է Քիմ Քարդաշյանը Harper’s Bazaar ամսագրին` խոսելով հին լուսանկարի մասին, որից սկսվում է հավաքածուն։ 

Selfish–ի առաջին տպաքանակը վաճառքի էր հանվել Glit.com կայքում ապրիլի 17–ին։ Բոլոր 500 օրինակներն էլ վաճառվել էին մեկ րոպեում։ -0-