Աստղեր

Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարներից հետո բարձրացած աղմուկը դեռ չհանդարտված` Քիմի քույրն էլ մերկացել է DuJour ամսագրի համար։ Е! ալիքի աստղին բոլորովին չի շփոթեցրել հղիության փաստը, ավելին` Քորթնին հաճույքով ցուցադրել է իր բարեմասնությունները։  Երկու երեխաների (շուտով արդեն` երեք երեխաների) 35-ամյա մայրը հանդես է եկել տարբեր կերպարներով։ Նախ նրան թրջել են, հետո` չորացրել, փետուրներից պատրաստված կրծկալ հագցրել։ Այս մասին գրում է Woman’s day–ը։

«Ես մերկ լուսանկարվել եմ առաջին հղիության ժամանակ, երբ պիտի ծնվեր Մեյսոնը, համարյա վերջին րոպեին, և ինձ այդ ամենը շատ էր դուր եկել,– Քորթնին բացատրել է մերկ լուսանկարվելու ձգտումը (Մեյսոնն արդեն 4 տարեկան է, դուստրը` Պենելոպան` 2 տարեկան, երկուսի հայրն էլ Սքոթ Դիսիկն է)։– Այս նկարահանման ժամանակ համարյա բոլորն ինձ ասում էին` մերկ ես ու հղի և ի՜նչ լավ ես քեզ զգում»։

Իրականում Քորթնիին դուր է գալիս հղի լինելու փաստը, քանի որ այն հարցին, թե կցանկանայի՞ր մերկ նկարվել ոչ հղի վիճակում, նա պատասխանել է` ես երբեք չեմ ասում «երբեք», սակայն ավելի հավանական է, որ ոչ։ «Ինձ այս նկարահանման ընթացքում հրապուրում է իմ մարմինը հենց այս տեսքով, երբ ես հղի եմ։ Հրաշալի հնարավորություն է, որ հետագայում նկարները ցույց տաս երեխայիդ և ասես` տե՛ս, դու այստեղ ես»,– պատմել է Քորթնին։

«Ինձ համար մերկանալը ամոթալի չէ,– ասել է նա,– ես չեմ ամաչում իմ մարմնից։ Հղիության ընթացքում իմ մարմինը լավագույն վիճակում է լինում։ Զարմանալի զգացողություն է, երբ անցնում ես մարմնի փոփոխությունների միջով։ Հրաշալի է, և ես այդ ամենով հիանում եմ»։

Այսքանից հետո անչափ հետաքրքիր է, թե ինչ են մոգոնելու Քարդաշյան ընտանիքի մյուս երեք քույրերը` Քլոեն, Քենդալն ու Քայլին։ -0-