Ամերիկացի ռեալիթի շոուի աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանեց Երևան։

Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, իրենց փոքր դուստր Նորթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։ Ժամանման առիթը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է։

Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հերթական մասը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին:

Նախօրեին Հայաստան էր ժամանել Քիմի նկարահանող խումբը։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքվել էին տասնյակ լրագրողներ և երկրպագուներ։ Աստղային ընտանիքին դիմավորեցին աղուհացով:

«Ես երջանիկ եմ»,– ասաց Քարդաշյանը՝ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան։ -0-