Աստղեր

Kim Kardashian Selfish նոր գիրքն առանձին ժողովածուով լույս կտեսնի այս տարվա գարնանը։ Քարդաշյանն Instagram–ի իր էջում գրել է, որ գրքում տեղ գտած ինքնալուսանկարների (selfie) մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։ 

«Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ գրքի կազմը, իսկ գիրքը լույս կտեսնի մայիսին։ Ես շնորհակալ եմ Ռիզոլիին (Rizzoli), որ նա օգնել է գաղափարն իրականացնելու գործում: Նա լավ գործընկեր է։ Շատ շնորհակալ եմ Դոնդի և Կանյեի թիմին ոգեշնչման և գրքի դիզայնի հարցում օգնելու համար»,– գրել է Քարդաշյանը։ 

Ամերիկայում մեծ ճանաչում ունեցող Քարդաշյանը հայտնել է, որ չի համբերում, թե երբ է գիրքը հանրությանը ներկայացնելու։

Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր շրջապատված է երկրպագուների հոծ բանակով։ Instagram–ի, Twitter–ի և Facebook–ի միջոցով  Քիմն ամեն օր շփվում է իր երկրպագուների հետ` ներկայացնելով իր կյանքի մանրամասները, լուսանկարներ հրապարակելով։ Ինքնալուսանկարների գիրքն առաջին անգամ է հրատարակվելու։ Գրքում կներկայացվեն մեր օրերի սեքս–աստղի լավագույն ինքնալուսանկարները։ -0-