Աստղեր

Քիմ Քարդաշյան

Ամերիկացի հեռուստաաստղ, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, հայազգի Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 9–րդ տեղը Twitter սոցցանցում ամենաազդեցիկ կանանց հարյուրյակում` ըստ Huffington Post ամերիկյան հեղինակավոր ինտերնետային հրատարակության։ 

Միաժամանակ Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը, առաջ անցնելով Քիմից, զբաղեցրել է Twitter–ի ամենաազդեցիկ կանանց ցանկի 4–րդ տեղը։ 

Քլոե Քարդաշյան

Քիմը Twitter–ում մոտ 32,5 մլն հետևորղ ունի։ Նրա account-ը ստեղծվել է 2009 թ.–ին, և դրանից հետո այնտեղ տեղադրվել է 12,4 հազար հաղորդագրություն։ 

Քիմը Twitter–ում հաճախ հրապարակում է իր, ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի, հարազատների լուսանկարները, տարբեր նկարահանումների ժամանակ արված լուսանկարներ, կիսվում է տպավորություններով` նման կերպ շփվելով իր հետևորդների հետ։ 

Առաջատարը Twitter–ի «ակտիվիստ» Բրիթնի Սփիրսն է, որը մշտապես շփվում է իր երկրպագուների հետ, հրապարակում իր, երեխաների լուսանկարները, համերգային շրջագայությունների ժամանակ արված լուսանկարները, հրապարակում է իր մասին տեղեկատվություն, տալիս է հարցեր և այլն։ 

Բրիթնի Սփիրս

Ըստ Huffington Post–ի` երկրորդ տեղում է պատանի երգչուհի Արիանա Գրանդեն, ով ևս ակտիվ է Twitter–ում։ «Բրոնզի» արժանացել է սկանդալային երգչուհի Նիքքի Մինաժը։ 

Արիանա Գրանդե

Նիքքի Մինաժ

Տասնյակում հայտնվել են նաև Իգգի Ազալեան, Լեդի Գագան, Բելա Թորնը, Էլլեն Դեջեներեսն ու Օփրա Ուինֆրին։ -0-

Իգգի Ազալեա

Լեդի Գագա

Բելա Թորն

Էլլեն Դեջեներես

Օփրա Ուինֆրի