Աստղեր

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը գրեթե մերկացրել է կուրծքը Rolling Stone ամսագրի շապիկի համար և անկեղծ հարցազրույց տվել։ 

Քիմն առաջին անգամ է զարդարել ամերիկյան հրատարակության շապիկը։ 

«Կարծում եմ` ես շատ ավելի խելացի եմ, քան ինձ ներկայացնում են», – նշել է Քիմը։ 

Շապիկին աստղը ներկայացված է նավաստու անկեղծ կերպարով` չնայած իր «հետաքրքիր» դրությանը։

Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնն է։ 

Հարցազրույցում Քիմը նշել է, որ ցանկանում է, որպեսզի 20 տարի հետո իրեն նշեն և՛ որպես սեքս–խորհրդանիշ, և՛ գործարար կին։ «Կարծում եմ` կարելի է ամեն ինչ համատեղել։ Կարող եմ ամեն ինչ ունենալ», – նշել է Քիմը։ -0-