Աստղեր

Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է։ Բայց այս անգամ արդեն Love Magazine ամսագրի գարուն–ամառ 2015 թողարկման համար: Տվյալներն այն մասին, որ աստղը կրկին ընտրել է իր բարեմասնությունների ցուցադրությամբ նկարահանում, հայտնվել են Love Magazine–ի սպասվող թողարկման էջերից մեկի լուսանկարների արտահոսքի շնորհիվ։ Լուսանկարը հայտնվել է Քիմի երկրպագուների կայքում։ Այդ մասին գրում է Fashiontime.ru–ն։

Լուսանկարներից մեկի վրա նա ամբողջովին մերկ է, մարմինն առատ յուղով է պատված։ Մեկ այլ լուսանկար էլ պատկերում է կորացած Քիմին՝ ծխախոտը բերանին և նրա մարմնի ամենաքննարկվող հատվածը ցուցադրելով։ Բայց հարկ է նշել, որ Քիմը հազվադեպ է ոգելից խմիչքներ օգտագործում և ընդհանրապես չի ծխում։ 

Ամսագրի մյուս լուսանկարներն ավելի վաղ ներկայացվել են պաշտոնապես։ Դրանց վրա Քիմը (արդեն հագնված) լողավազանի մոտ փչովի տիկնիկի գրկում է, պառկած է հյուրանոցային համարում և նստած է հեռախոսային կրպակի մոտ` ծածկված անձրևանոցով։ 

Սկանդալային լուսանկարների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Քլայնն է, ով նկարել է Լեդի Գագայի Eau de Gaga նոր օծանելիքի գովազդային արշավը, ինչպես նաև V magazine–ի համար Մադոննայի և Քեթի Փերիի ամառային ֆոտոսեսիան։ 

Հարկ է նշել, որ Love Magazine–ի քննարկվող համարը կունենա կազմի մի քանի տարբերակ` դրանցից մեկը նվիրված է Քիմին, մյուսի վրա նա Կարա Դելևինի հետ է, ով նաև համարի հրավիրված խմբագիր է։ Մյուս նկարներում  մոդելը պահում է Քիմի քրոջը` Քենդալ Ջեններին, ով նրան գրկել է ոտքերով։ -0-