Աստղեր

Ամերիկյան ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը հայտնվել է Vogue ամսագրի բրազիլական տարբերակի շապիկին։ 34–ամյա Քիմը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի կինը, նոր ֆոտոշարքում Մերիլին Մոնրոյին է մարմնավորել։

Արդեն երրորդ անգամ է, որ Քարդաշյանի լուսանկարը հայտնվում է Vogue–ի շապիկին։ Փետրվարին աստղը դարձել էր Vogue Ավստրալիայի հերոսուհին, իսկ 2014 թվականին` հայտնվել ամսագրի ամերիկյան տարբերակի գլխավոր էջում, հայտնում է Korrespondent.net–ը։

Ավելի վաղ իտալացի հայտնի դիզայներ Ռիկարդո Տիշին Քիմին նոր Մերիլին Մոնրո էր անվանել։ «Ես ծանոթացա նրա հետ, երբ նա Քանիե Ուեսթի ընկերուհին էր։ Ուզում էի հասկանալ այդ կնոջը, և ես սիրահարվեցի։ Քիմը մեր ժամանակների Մոնրոն է։ Մարդիկ կարծում են, որ նա նման է տիկնիկի, բայց իրականում նա խիստ է և խելացի»։ 

Քիմն արդեն եղել է պլատինե շիկահերի կերպարում։ Աստղը վերջին հարցազրույցներից մեկում պատմել է. «Ինձ դուր էր գալիս շիկահեր լինելը, և ես կցանկանայի ավելի երկար մնալ այդ կերպարում, բայց Հայաստան այցելելու ժամանակ ցանկանում էի սևահեր լինել, այդ պատճառով վերադարձրի սովորական տեսքս։ Ծրագրում եմ երկու տարի անց կրկին շիկահեր դառնալ։ Այժմ իմ մազերը չափազանց վնասված են, դրանք վերականգնելու համար ժամանակ է պետք»։ -0-