Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը ներառվել են Time ամերիկյան ամսագրի կազմած աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ցանկում։ 

Time–ի խմբագրությունը ներկայացրել է ամենաազդեցիկ մարդկանց ցանկը մի քանի կատեգորիաներում։ «Տիտաններ» կատեգորիայում ներառվել են Քանյե Ուեսթն ու «մեդիայի ֆենոմեն», ինչպես նրան բնութագրել է Time–ի ամսագիրը, Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև Apple–ի ղեկավար Թիմ Կուկը։ 

«Քիմն արձակում է էներգիա, սեքսուալություն, հաստատակամություն, վճռականություն և երջանկություն», – այսպես է բնութագրում նրան Time–ը։ 

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի, փոքր դստեր Նորթի և քրոջ Քլոե Քարդաշյանի հետ Երևանում է գտնվել ապրիլի 8–13–ը։ Քարդաշյանների ընտանիքը այցելել է Հայաստան 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ։ Քարդաշյանները նաև նկարահանել են «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ -0-