Աստղեր

Keeping Up with the Kardashians ռեալիթի–շոուի աստղը և ռեփեր Քանյե Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը, մեկ անգամ չէ, որ զարմացրել է մեզ անկեղծ ֆոտոշարքերով։ Քիմը մասնակցում է այդպիսի նկարահանումների և նույնիսկ մերկ նկարվել է Paper ամսագրի կազմի համար։ Hype Energy նոր էներգետիկ ըմպելիքի գովազդային արշավում Քարդաշյանը հանդես է եկել միանգամից մի քանի կերպարներում, հայտնում է Glamour.ru–ն։

Տեսախցիկի առջև նոր կերպարներ փորձել Քիմին համոզել է լուսանկարիչ և ընկերության սեփականատեր Ջոն Ջանշեսքին։ Ֆոտոսեսիայի ժամանակ Քարդաշյանը հերթականությամբ վերածվել է Օդրի Հեփբերնի, կիբերաղջկա, Մարիա Անտուանետայի։ Որոշ լուսանկարներում Քիմ Քարդաշյանը հիշեցնում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմից Քեյթ Բեքինսելի հերոսուհի Սելենային, իսկ մյուսներում անում է այն, ինչ նրա մոտ ամենից լավ է ստացվում` սելֆի։ 

Գովազդային պոստերներն ուղեկցում է հոլովակը, որում Քիմը հեծանվով տանում է Hype Energy ըմպելիքի պաշար, բայց ընկնում է և կորցնում գիտակցությունը: Երևակայությունը Քարդաշյանին վերածում է Ֆրանսիայի թագուհու, ում գիտակցության է բերում գովազդվող ըմպելիքը։ -0-