Աստղեր

Որքան էլ 34–ամյա Քիմ Քարդաշյանը փորձում է կրկին հղիանալ, նրա մոտ դա դեռ չի ստացվում. օրերս Keeping Up With The Kardashians reality-show–ի աստղը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել, որ հղի չէ, հաղորդում է Woman.ru–ն։

Քիմ Քարդաշյանը տարբեր հարցազրույցների ժամանակ անընդհատ նշում է, որ իր դուստր Նորթին երազում է եղբայր կամ քույր նվիրել, բացի այդ, համացանցում սկսեցին Քիմի հղիության մասին ասեկոսեներ շրջանառվել։ Վերջերս աստղին տեսել էին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկի մոտ, երբ Քիմը գնում էր հղիների համար նախատեսված հատուկ վիտամիններ և բիոհավելումներ։

Սակայն աստղը հերքեց իր հղիության մասին ասեկոսեները` հայտնվելով ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հոլիվուդյան ռեստորաններից մեկում։ Փորի մարզված մկանները ցուցադրելուց զատ Քիմը հանգիստ համտեսեց մի քանի ալկոհոլային կոկտեյլ։ -0-