Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի ճանապարհին է` իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և փոքրիկ դստեր` Նորթի հետ, գրում է Daily Mail–ը։ Նրանց հետ միասին Լոս Անջելեսի օդանավակայանում է եղել նաև Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը։ 

Քարդաշյան ընտանիքը գալիս է Հայաստան Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ։ Daily Mail–ի տեղեկացմամբ` Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի-շոուի հերթական մասը, որը նվիրված է նրանց արմատներին։ 

Նախօրեին Հայաստան է ժամանել ռեալիթի-շոուի նկարահանող խումբը։ -0-

Es u Kardashyan@ trank)))))

Posted by Armen Petrosyan on Tuesday, 7 April 2015