Աստղեր

Ամերիկացի ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Instagram–ի ամենահայտնի բլոգերներից մեկը։ Ինչպես հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Miror–ին, Քիմ Քարդաշյանը վարկանիշում երգչուհի Բեյոնսեից առաջ է անցել։ Այժմ Քարդաշյանն ունի 44.1 մլն հետևող, իսկ Բեյոնսեն` մոտ 44 մլն։

Նշվում է, որ Քիմին հետևողները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ նա օգոստոսի սկզբին հրապարակել է իր մերկ սելֆին։ Այն պահին նա ուներ 42 մլն հետևող։ Քարդաշյանի Instagram–ի լուսանկարները հավաքում են միջինում 500 հազարից մինչև 1 մլն լայք։

Instagram–ի ամենահայտնի բլոգերների ցուցակում են նաև Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Սելենա Գոմեսը, երգիչ Ջասթին Բիբերը և Քարդաշյանների ընտանիքի միանգամից 3 ներկայացուցիչ` Քենդալ Ջենները, Քայլի Ջենները և Քլոե Քարդաշյանը։ Ընդ որում՝ ամենաշատ հետևորդները սոցցանցում` 94.5 մլն, Instagram–ի պաշտոնական էջում են։ -0-