Աստղեր

Universe, 5 մայիսի 2015

Kim Kardashian Selfish նոր գիրքը հրատարակվել է ժողովածուի տեսքով։ Շատ սելֆիներ հրապարակվում են առաջին անգամ։  

Ռեալիթի–շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր երկրպագուների մեծ բանակ ունի։ Instagram–ի, Twitter–ի և Facebook–ի միջոցով նա ամեն օր դիմում է  երկրպագուներին` ներկայացնելով իր կյանքի մանրամասները, հրապարակելով սելֆիներ։ 

Քիմի սելֆիների գիրքն առաջին անգամ լույս է տեսել տպագիր տեսքով։ Այդ գրքում ներկայացված են մեր օրերի սեքս–կուռքի լավագույն սելֆիները։ 

Արժե՞, արդյոք, նշել, որ Քարդաշյանի մեծ թվով երկրպագուները նախօրոք հերթ են կանգնել Նյու Յորքի Barnes & Noble խանութի մոտ` ակնկալելով, որ իրենց կուռքը կստորագրի գիրքը։ -0-