Աստղեր

«Live! With Kelly & Michael» հաղորդման ընթացքում Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հոգ տանում դստեր մասին, և թե ինչպես է միշտ կարողանում պահպանել հրաշալի արտաքինը։

Նա խոսել է նաև ամուսնության մասին և նշել, որ իրեն շատ լավ է զգում այդ կարգավիճակում։ «Նման է լավագույն ընկերոջ հետ ամուսնանալուն»։ Քարդաշյանը նշել է, որ լիովին վստահում է ամուսնու ճաշակին, թեև երբեմն ինքն է նրան խորհուրդ տալիս «այդքան casual չհագնվել»։

Նա խոսել է նաև դստեր մկրտության մասին, որն անցկացվել է Երուսաղեմի հայկական եկեղեցում։ «Այն ամենը, ինչ ես զգացի, իրոք զարմանալի էր»,– ասել է Քիմը։

«Մենք կարողացանք մեկնել Հայաստան, որտեղ ոչ միայն ես չէի եղել, այլև` իմ ծնողները, գտանք մեր բարեկամներին, հայերեն մի քանի բառ սովորեցինք, ճաշակեցինք հայկական խոհանոցի ուտեստները, և այս ամենի արդյունքում Հայաստանում ես իսկապես ինձ տանը զգացի»,– ասել է Քիմը։

Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Երևան էր ժամանել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Հայաստան կատարած այցի առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված էր Քիմի արմատներին։ -0-